BBC-ի հաղորդմամբ, Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն 9 տարի է` չի պարտվում ազգային առաջնություններում սեփական հարկի տակ անցկացրած հանդիպումներում:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը 2002 թվականից աշխատել է պորտուգալական «Պորտու»-ում, անգլիական «Չելսի»-ում, իտալական «Ինտեր»-ում ու իսպանական «Ռեալ»-ում: Վերջին անգամ «The Special one»-ը սեփական հարկի տակ պարտվել է 2002 թվականի փետրվարի 23-ին. «Պորտու»-ն 2:3 հաշվով զիջել է «Բեյրա-Մար»-ին: Նրա անպարտելի խաղերի շարքն արդեն հասել է 148-ի, որոնցից 122-ը Մոուրինյոյի ակումբներն ավարտել են հաղթանակով:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին «արքայական» ակումբը սեփական հարկի տակ կմրցի «Բարսելոնա»-ի հետ: