Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել է հին քաղաքի շրջաններից մեկի ` Լեգվտախևիի վերակառուցման աշխատանքները:
Այս մասին Новости-Грузия-ին հայտնել են քաղաքապետարանից` նշելով, որ վերակառուցման ծրագրի հիմնական գաղափարը այդ շրջանը մեծ Հին քաղաքի անբաժան մասը դարձնելն է:
Լեգվտախևիում կկառուցվեն ընտանեկան հանգստի համար նախատեսված հյուրանոցներ, սրճարաններ, ռեստորաններ, կտեղադրվեն դեկորատիվ նստարաններ ու կամուրջներ: