Microsoft ընկերության վերջին եռամսյակի շահույթն ավելացել է 51%-ով` շնորհիվ Windows եւ Office օպերացիոն համակարգերի լավ վաճառքների: Այս մասին հաղորդում է BBC-ն: Սեպտեմբերի տվյալներով, ընկերության մաքուր եկամուտը կազմել է $5,4 մլրդ: Առաջին եռամսյակում ընկերության ընդհանուր եկամուտներն աճել են 25%-ով` կազմելով $16,2 մլրդ: Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը $12,9 մլրդ էր: Մասնագետների կարծիքով, Windows-ը շարունակում է մնալ ընկերության «ոսկե պաշարը»: Ընկերության բաժնետոմսերը նույնպես աճել են 2.8%-ով: Սակայն փորձագետները լավատեսորեն չեն տրամադրված ընկերության ապագայի հանդեպ, քանի որ այն չի կարողանում հեշտ ադապտացվել շուկայի ներկայիս պայմաններին, երբ մրցակիցները շատ արագ լուրջ այլընտրանքներ են ներկայացնում: