Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Խուսափե՛ք առանց պայմանագրի աշխատելուց

Գործատու-աշխատակից հարաբերություններում ծագող վեճերը նորություն չեն մեր իրականության մեջ, և շատ գործատուների կողմից աշխատակիցների շահագործումների դեպքերի էլ հաճախ ենք հանդիպում:

Իսկ պատճառը հայկական իրականության մեջ հիմնականում նույնն է. ինչպես միշտ, բացակայում է աշխատանքային պայմանագիրը: Իրավաբան Կարեն Սաֆարյանի խոսքով, աշխատանքային պայմանագրերի բացակայություն կամ ՀՀ օրենսդրության պահանջներին դրանց անհամապատասխանության դեպքերը այժմ չափազանց տարածված են մեզանում, քանի որ կա՛մ աշխատակիցները կարևորություն չեն տալիս դրանց, կա՛մ էլ գործատուն է նախընտրում խուսափել հարկերից:

Իսկ ինչ վերաբերում է աշխատանքային պայմանագիր ունեցող աշխատակցի շահերի և իրավունքերի պաշտպանվածությանը, իրավաբանի խոսքով, այս առումով պայմանագիրը չափազանց անհրաժեշտ է:

«Այդ պայմանագրով է, որ գործատուն և աշխատակիցը ձեռք են բերում որոշակի իրավունքներ և ստանձնում են պարտականություններ: Աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մաuնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ` պահպանելով աշխատավայրում uահմանված աշխատանքային կարգապահությունը, իuկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել աշխատանքային պայմաններ»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց իրավաբան Կարեն Սաֆարյանը:

Ու թեև առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն
առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի հիuունապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար, մյուս կողմից էլ` աշխատողի իրավունքներն ու ազատությունները գործատուի կողմից խախտվելու դեպքում աշխատողի համար առաջանում է մի վիճակ, երբ վերջինս ստիպված կա՛մ պարտավորված է լինում պահանջել վերացնելու այդպիսի խախտումները, կա՛մ պահանջել դրանց արդյունքում պատճառված վնասը հատուցելու, սակայն չի կարողանում ապացուցել, որ տվյալ գործատուի հետ գտնվել է աշխատանքային իրավահարաբերությունների մեջ. մերոնք շարունակում են ապրել նույն կերպ և վերջում հայտնվում անպաշտպան վիճակում:

Ի դեպ, բոլոր նրանց, ովքեր կնախընտրեն աշխատել պայմանագրով` իրավաբանը խորհուրդ է տալիս պայմանագիր կնքելիս ուշադրություն դարձնել դրա բովանդակությանը և միայն դրանից հետո ստորագրել դրա տակ և ոչ թե հայկական ավանդական ձևով` ստորագրել, որտեղ պատահի և ինչքան պատահի, առանց նույնիսկ նայելու, թե ինչի տակ են ստորագրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում