ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին հարցրինք` արդյոք Ռոբերտ Քոչարյանը, ԲՀԿ-ից հույսը կորցնելով, չի՞ փորձում ակտիվացնել պրոքոչարյանական մյուս ուժերին։ Բանն այն է, որ երբ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը հայտարարեցին հաջորդ ընտրություններում ևս Սերժ Սարգսյանին սատարելու մասին, կատարվածն ամենաշատը սկսեցին քննադատել ՀՅԴ-ն ու ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Եթե նկատել եք, երեկվա մեր միտինգի ողջ ընթացքում չենք անդրադարձել կոալիցիային, իրենց հարաբերություններին։ Ինձ թվում է` մտել ենք մի փուլ, որտեղ այլևս մեզ չեն հետաքրքրում ավազակապետության հարաբերությունները, այլ մեզ հետաքրքրում են մեր անելիքները, մեր գործընթացները ճիշտ կազմակերպելը։
Մեր մտածողության մեջ դոմինանտը մեր գործունեությունն է։
Իհարկե, պետք է հաշվի առնես իրենց քայլերը, բայց այդ քայլերն այնքան անտրամաբանական են, թույլ, անհեռանկարային, որ ակամայից միայն քո գործողությունների վրա ես ուշադրություն դարձնում` նրանց անտեսելով»,- ասաց Արամ Մանուկյանը։
Լուսանկարը` PanArmenian Photo-ի