Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Անչափահաս հանցագործները մեզ մոտ քիչ են, բայց կան

Անչափահասների հանցավորության հիմնախնդիրը անհանգստացնող է ողջ աշխարհում` անկախ այն հանգամանքից, թե որքանով է քրեածին իրավիճակով բարվոք տվյալ երկիրը: Ու թեև 100 հազար բնակչին բաժին ընկնող հանցավորության մակարդակով Հայաստանի Հանրապետությունում վիճակն ինչպես ԱՊՀ, այնպես էլ` եվրոպական մի շարք երկրներում արձանագրված հանցավորության ցուցանիշների համեմատությամբ բավական ցածր է, մենք էլ այս առումով մտածելու շատ բան ունենք:

ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գործերով ծառայության պետ« ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը մեր հետ զրույցում նշեց, որ անչափահասների շրջանում իրականացվող կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում այժմ բազմաբնույթ, նպատակային ծրագրեր են իրականացվում` ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը:

Դրանցից ոստիկանության գնդապետն առանձնացրեց հանրապետության հանրակրթական դպրոցներում իրականացվող ԱՄՆ Պետդեպարտամենտի թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահպանման հարցերով միջազգային բյուրոյի կողմից ֆինանսավորվող «ԶԱՆԳ» իրավական սոցիալականացման ծրագիրը` «Զարգացնենք արդարադատությանը նպաստող գաղափարները» վերնագրով, որում ընդգրկված են եղել 800 ուսուցիչներ և ոստիկաններ:

Բացի դրանից` 2010 թվականի սեպտեմբեր ամսից Երևան քաղաքի 11 ավագ դպրոցներում մեկնարկել է դպրոցական տեսուչի փորձնական ծրագիրը, որը ներառված է ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրով նախատեսված միջոցառումների մեջ:

Անչափահասների շրջանում իրականացվող կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում ՀՀ 7 մարզերում արդեն շուրջ 4 տարի է` ստեղծվել և գործում են 7 համայնքային վերականգնողական կենտրոններ` Երևանում, Վանաձորում, Իջևանում, Գյումրիում, Թալինում, Ճամբարակում և Թումանյանում:

Նելլի Դուրյանի խոսքով, վերոհիշյալ կենտրոնները աննախադեպ են այն առումով, որ այստեղ իրավախախտ երեխայի հետ աշխատում է ոչ միայն ոստիկանը, այլև մանկավարժը, սոցիալական աշխատողը և հոգեբանը, իսկ կենտրոններում իրավախախտ անչափահասների հետ կատարված աշխատանքների արդյունավետությունը հիմք է տալիս ստեղծել նմանատիպ կենտրոններ նաև ՀՀ այլ մարզերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում