Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, AIBA կարգի միջազգային մրցավար Եվգենի Սուդակովը մեկնաբանել է Դավիդ Հայրապետյանի կրած պարտությունը Լոնդոնի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մինչև 49 կգ քաշային կարգի մրցաշարի կիսաեզրափակչում:
«Կարծում եմ` Դավիդը չկարողացավ վերականգնվել նախորդ մենամարտից: Նա շատ քիչ ժամանակ ուներ: Դավիդը փորձառու բռնցքամարտիկ է, բայց կիսաեզրափակչում նրան ինչ-որ բան չէր հերիքում: Բռնցքամարտն ընթանում էր հավասար պայքարում, բայց մրցակիցն ավելի հստակ հարվածներ էր իրացնում: Եթե Հայրապետյանն ավելի շատ ժամանակ ունենար հանգստանալու համար, ապա ամեն ինչ այլ ընթացք կունենար»,- Սուդակովին մեջբերում է Р-Спорт-ը: