Kyiv Post-ի տեղեկացմամբ` գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն և УДАР կուսակցության 40-ամյա ղեկավար Վիտալի Կլիչկոն (44-2-0, 40 КО) 2011 թվականի ընթացքում վաստակել է 4.726 մլն ԱՄՆ դոլար: Այս գումարը Կլիչկոն աշխատել է ԱՄՆ-ում, իսկ նրա` Ուկրաինայում ստացած եկամուտը զրոյական է եղել:
Ըստ տեղեկատվության ` Կլիչկոն որպես սեփականություն ունի միայն մեկ բնակարան` 225 քմ տարածքով: Անցած տարվա ընթացքում Կլիչկոյի արտասահմանյան հաշվեհամարներին փոխանցվել է 30 894 000 գրիվնա գումար, իսկ նրա ամբողջ ունեցվածքը կազմում է 82 384 000 գրիվնա: Նշվում է նաև, որ УДАР կուսակցությունը ղեկավարելու համար բռնցքամարտիկը չի վարձատրվում: