Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ցանկացած կոշտ դիրքորոշում մեծացնում է պատերազմի հավանականությունը

Ասում է «Առաջին լրատվականի» զրուցակից, ադրբեջանական «Թուրան» գործակալության ներկայացուցիչ, քաղաքագետ Թոգրուլ Ջուվարլին:


– Պարոն Ջուվարլի, այսօր մեր տարածաշրջանի երկրները տարբեր աշխարհաքաղաքական բևեռներում են գտնվում: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Վրաստանը ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին, Ադրբեջանն էլ փորձում է այս երկու կազմակերպությունների հետ էլ աշխատել: Ձեր գնահատմամբ, մինչև ե՞րբ կարող է շարունակվել այս իրավիճակը և դեպի ո՞ւր կտանի տարածաշրջանը:


– Իհարկե, այս իրավիճակը հավերժ մնալ չի կարող, և ես ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը կկողմնորոշվի դեպի ՆԱՏՕ, բայց այդ շարժումը կլինի շատ զգույշ: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի երեք երկրների տարբեր կողմնորոշումներին, ապա եթե նայենք այն խնդիրներին, որոնք ունեն այս երկրները և այն, թե վերջիններիս իշխանություններն ինչպես են գնահատում այդ կազմակերպությունները ներկայացնող երկրների հետաքրքրությունները, ապա այդ դիրքորոշումները բավականին տրամաբանական են թվում:


– Դուք կարծում եք, որ ՆԱՏՕ-ն որևէ դերակատարություն կարո՞ղ է ունենալ Հարավային Կովկասի անվտանգության գործում…


– Երբ 2008թ. Վրաստանում սկսվեցին օգոստոսյան դեպքերը, հնարավորություն առաջացավ, որպեսզի ՆԱՏՕ-ն առավել ակտիվ ընդգրկվի Հարավային Կովկասի թեկուզ և մեկ երկրի անվտանգության ապահովման գործում: Այն ժամանակ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը հպարտությամբ հայտարարեց, թե այդ կոնֆլիկտածին իրադրությունը հաջողվեց հարթել նաև ռուսական դիվանագիտության ջանքերի շնորհիվ: Նշեմ, որ վերջին շրջանում ՆԱՏՕ-ն շատ քիչ է իր առջև դնում զուտ ռազմական խնդիրներ, այլ ավելի շատ ձգտում է հասարակությունների ժողովրդավարացմանը` վերջիվերջո հենց դա է ՆԱՏՕ-ի հիմնական նպատակը:


– Կարծիք կա, որ Օբամայի հայտարարած «վերբեռնման» քաղաքականության արդյունքում ԱՄՆ-ը տարածաշրջանը առավելապես հանձնել է Ռուսաստանին:


– Քաղաքականությունն իրականացվում է փորձարկման և սխալի մեթոդներով: Ռուս քաղաքագետ Սոֆրունչիկը Բաքվում կայացած մամլո ասուլիսի ընթացքում նշեց, որ եթե Արևմուտքը կարող է աշխարհաքաղաքական համագործակցությանը հորիզոնական դիրքավորվել, ապա ինչու Ռուսաստանը չի կարող դիրքավորել հանդիպակաց ուղղահայացներ: Դա հատկապես լավ երևում է այնպիսի ներքաղաքական հարցերի դեպքում, ինչպիսին է ռուսական «Հարավային հոսք» գազամուղի կառուցումը կամ էլ տրանսկասպյան գազամուղի շուրջ ընթացող բուռն քննարկումները: Այդ իմաստով, ինչքան էլ դա ցավալի հնչի, բայց Հարավային Կովկասում հավասարակշռությունը կարող է լինել կամ աշխարհաքաղաքական առաջատար խաղացողների միջև կնքված մեծածավալ պայմանավորվածության արդյունք, կամ էլ այս տարածաշրջանի ժողովուրդների և կառավարող էլիտաների մեծ ջանքերի:


– Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցելությունը տարածաշրջան և նրանց հայտարարությունը: Այդ հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր, թե վճռական քայլեր կատարելու պահը եկել է: Ձեր գնահատմամբ, ի՞նչ նկատի ունեն համանախագահները, երբ խոսում են վճռական քայլերի մասին:


– Անկեղծ ասած, այն մի փոքր ձանձրալի էր, զգացվում էր, որ բանակցային գործընթացը ճգնաժամ է ապրում և այդ վիճակից պետք է ինչ-որ կերպ դուրս գալ: Վճռական քայլեր կատարելու կոչը դժվար թե ինչ-որ մեկի համար հասկանալի է, բայց այն, որ բանակցային գործընթացը ճգնաժամի մեջ է` ակնհայտ է բոլորի համար:


 


– Վերջին շրջանում միջազգային փորձագետները շատ են խոսում ղարաբաղյան հակամարտության ռազմական հանգուցալուծման մասին: Ձեր գնահատմամբ, մոտ ապագայում որքա՞ն է պատերազմի հավանականությունը:


– Այո, այդ խնդրին վերջերս բավականին մանրակրկիտ անդրադարձել է Միջազգային ճգնաժամային խումբը: Նրանք բավականին բարձր են գնահատել պատերազմի հավանականությունը և միևնույն ժամանակ ընդգծել, որ «հանկարծակի պատերազմ» չի լինի: Իհարկե, այդ սպառնալիքը կա, և ինձ թվում է, որ այստեղ հիմնական խնդիրը գրավյալ տարածքներն են: Ցանկացած կոշտ դիրքորոշում մեծացնում է պատերազմի հավանականությունը, ինչն, անկասկած, կործանարար է Հարավային Կովկասի համար: Եվ որպեսզի դա չլինի, պետք է քայլ առ քայլ ամրապնդել նվազագույն վստահությունը, և ոչ թե հակամարտող կողմերից պահանջել պիոներական խոստումներ տալ ուժի չկիրառման մասին: Երբ ես խոսում եմ վստահության ամրապնդման մասին, ես նկատի ունեմ, որ պետք է դադարեցվի այնպիսի տերմինների խաղը, ինչպիսին է, օրինակ, «ազատագրված տարածքներ» կոչվածը: Ժամանակին Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտի հասկացությունն անգամ Ադրբեջանում բավականին սուր էր ընդունվում, իսկ ազատագրված տարածքներն էլ ավելի ցցուն են: Ինձ նաև անհասկանալի է, թե ինչպես է ստացվում, որ բանակցային գործընթացի այս փուլում ՄԽ համանախագահներին չի հաջողվում հետ տանել դիպուկահարներին շփման գծից. չէ՞ որ դա մարդկանց կյանքեր է խլում և այդ վիճակը երբեք չի ավարտվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում