Բրիտանացի բռնցքամարտիկ Նիկոլա Ադամսը, որը 51 կգ քաշային կարգում դարձավ Օլիմպիական չեմպիոն, շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին աջակցության համար:
«Երազանքս դարձավ իրականություն: Ես երազել եմ սրա մասին իմ ամբողջ կյանքում, և ի վերջո իմ երազանքը դարձավ իրականություն: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ Օլիմպիական խաղերում, ինչպես նաև տանը: Ես իմ ոսկե մեդալը կբերեմ Լիդս»,- Ադամսի խոսքերն է մեջբերում բրիտանական մամուլը: