Ինչպես փոխանցում է «Ասպարէզ» օրաթերթը, «Օսկար» կինոմրցույթի մրցանակաբաշխությունից առաջ Լոս Անջելեսում ավարտին է մոտենում Oscars Designer Challenge հագուստի մոդելավորողների մրցույթը, որի եզրափակիչ են դուրս եկել 9 մասնակից, այդ թվում` Անժելա Ավանեսյանը:
Փետրվարի 15-ին մասնակիցներն իրենց զգեստները ներկայացրել են ժյուրիի անդամներին, որոնցից ընտրվել են լավագույն 9-ը: Հայտնի է, որ եզրափակիչը կկայանա փետրվարի 21-ին, երբ կհրապարակվեն ինտերնետ քվեարկության արդյունքները: Ամենաշատ ձայներ ստացած մասնակցի զգեստները պետք է կրեն «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ արձանիկները հաղթողներին հանձնողները:
Եթե ցանկանում եք քվեարկել Անժելայի օգտին, ապա այցելե՛ք http://oscar.go.com/award-show/designer-challenge/vote կայքը: