Երեկ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Դալես քաղաքում ձերբակալվել է 62-ամյա Մայքլ Հեյզը:
Հայտնի է, որ նա 2009թ. աշխատել է Հայաստանում USAID կազմակերպությունում, որի ժամանակ ԱՄՆ կառավարության միջոցներից մոտ 19 հազար դոլար փոխանցել է սեփական հաշվեհամարին:
Գործարքն, ըստ իրավապահների ներկայացրած փաստաթղթի, կատարվել է հայաստանյան բանկերից մեկի միջոցով: Այդ տարիներին նա պատասխանատու է եղել USAID-ի առաքելության ֆինանսական կառավարման համար: