Բռնցքամարտի Ռուսաստանի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Անդրեյ Դանկոն բարձր է գնահատել Դավիթ Հայրապետյանի մենամարտը Թուրքիայի ներկայացուցչի հետ:
Հիշեցնենք, որ Լոնդոնի Օլիմպիադայի բռնցքամարտի մրցաշարի 49 կգ քաշայինների քառորդ եզրափակչում Ռուսաստանի հավաքականը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը վստահ հաղթանակ էր տարել թուրք Ֆերխաթ Փեհլիվանի նկատմամբ:
«Դավիթ Հայրապետյանը ցուցադրեց ապշեցուցիչ մենամարտ, մենամարտեց ինչպես թիմի ավագ: Նա մեծ ուժ ու վստահություն հաղորդեց թիմի մյուս անդամներին: Եթե նա այսպես շարունակի մենամարտել, ապա աշխարհի չեմպիոն, Չինաստանի ներկայացուցիչ Զու Շիմինգի համար շատ բարդ կլինի»,- ասել է Դանկոն: