Հանրապետության տարածքում` օգոստոսի 10-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ.այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: 11-14-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավային 3-8 մ/վրկ,ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 11-13-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում` օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Երևանի օգոստոսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 38.8 0C (2006 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 11.6 0C (1886 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.8 0C: