Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Բազմակի խաղեր, բազմակի խնդիրներ

Սիրիական ճգնաժամի ներկա հանգրվանին Իրանի բացահայտ ներգրավումը մի պահ երևութապես երկրորդ փլան հղեց ռուսական դերակատարության գործոնը, երբ մանավանդ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդի նախագահ և գերագույն հոգևոր պետի ներկայացուցիչ Սայիտ Ժալիլի Դամասկոսում հայտարարեց, որ Իրան պիտի չարտոնե դիմադրության առանցքին քանդումը, որուն մի մասն է Սիրիան:

Թեհրանի անունով հայտարարություն կատարելու լիազորություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատարի վճռակամությունը այստեղ ակներև է: Հայտարարությունը ունի իր հիմնավորումը: Խնդիրները, որոնք տեղի են ունենում Սիրիայում, միայն սիրիական տարողություն չունեն, դիմադրության առանցքը քանդելու են միտված և առ այդ ուղղված են Ռուսաստան-Իրան-Սիրիա առանցքին դեմ: Հայտարարության առիթը թեև իրանցի 48 առևանգյալների խնդիրն է, այսուհանդերձ հստակ է ուղերձը, որ հակամարտությունները աշխարհաքաղաքական տարողունակություն ունեն: և այս դեպքում Իրան ի՛րենն է սեպում Սիրիայի ներկա դերակատարության պահպանման խնդիրը:

Այս ամբողջը իբրև ռազմաքաղաքական գործընթաց հստակ էր արդեն: Կարևորը այս դեպքում պաշտոնական Թեհրանի հստակացումն է, բարձրաձայնումը և դիրքերից չզիջելու պատրաստակամության և զորակցության շեշտակի հայտարարությունը: Ի տարբերություն` պաշտոնական Մոսկվայի, որ արտաքին զինվորական միջամտություններ ապահովելու միջազգային որոշումներ կանխարգիլող իր վեթոյի իրավունքով համեմատաբար ավելի զուսպ և առերևույթ ավելի դիվանագիտական բնույթի հայտարարություններ էր կատարում: Թեև այստեղ պետք չէ մոռանալ, որ ուղղակի Թեհրանին դեմ ոտնձգություն կատարված է առևանգյալների հարցով:

Իրանցի առևանգյալների հարցը անշուշտ կապվում է լիբանանցի առևանգյալների թղթածրարին: Մինչ Թեհրանի պաշտոնական ամբաստանությունը իր քաղաքացիների առևանգման առնչությամբ կուղղվեր Վաշինկթընին և Սիրիայի հակաիշխանական ուժերին, Սիրիայում առևանգված լիբանանցիների թղթածրարին հետևող պատասխանատու շեյխ Ապպաս Զղեյպ իր ամբաստանության սլաքները ուղղակի ուղղեց դեպի Քաթար և հատկապես Թուրքիա: Կարևոր մի հավելումով . առևանգյալ լիբանանցիների հարցի չլուծման դեպքում, իրենց կողմից համապատասխան «հյուրընկալության» պիտի արժանանան լիբանանաբնակ թուրքեր:

Անկարային ուղղված միակ սպառնալիքը չէր այն, ինչ որ կհնչեր Բեյրութից: Թեհրանի զինվորական պատասխանատուների սպառնալիքները նման չէին երկու երկրների արտգործ նախարարների միջնորդական առաքելություններ ապահովելու միտող երկխոսության բովանդակությանը: Իրանի զինված ուժերի սպայակույտի պետ զորավար Հասան Ֆիրուզ Ապատին հայտարարած էր, որ Սիրիայից հետո հերթը Թուրքիային է: Զորավարը Թուրքիան պատասխանատու կնկատեր Սիրիայի իրադարձություններին (իմա՛ նաև իրանցիների առևանգմանը): Վարչապետ Էրտողանի պատասխանը չէր ուշանար. «Թուրքիան աջակցած է Իրանին այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրների կողմից ճնշումի ենթարկված էր այն»: Թուրքական այս հիշեցումը իրանյան սպառնալիքին դիմաց մեղմ է համարվում: Սիրիա-Իրաք-Թուրքիա քրդական հավանական միավորումի մղձավանջը առաջնային խնդրի նշանակություն ունի Անկարայի համար, որ նոր ճակատ դիմագրավելու իրականությունից փախուստ տալու խուսանավում է կատարում պարզապես: Խուսանավումը չի փրկի Թուրքիայի կացությունը սակայն: Թուրքական զորքերի սիրիական տարածք հերթական մուտք գործելը այս անգամ չի վրիպել իրանյան շրջանակների ուշադրությունից: Առաջին անգամը չէր, որ թուրքական զորքեր երևում են 1921-ին թուրք-ֆրանսիական համաձայնությամբ սիրիական հողերի վրա թուրքական տարածք համարված Ճարապլուսում: Այս անգամ իրանյան լրատվամիջոցներ փութացին հաղորդելու, որ Թուրքիան ներխուժած է սիրիական տարածք:

Ամբաստանվող կողմերը հետզհետե հստակ են, որոնց նկատմամբ նաև հակակշիռ քայլեր առնելու հայտարարություններ են կատարվում: Անկարայի կիրառած բազմակի խաղերն ու խուսանավումները հետզհետե նեղ անկյուններում են հայտնվում: Սիրիայի, քրդերի և Իրանի հետ դիմագրավված թղթածրարները հարեվանների հետ զերո խնդիրներ ունենալու վարքագծի ձախողությունն են ընդգծում։

Այլ ուղղության վրա արձանագրված մի զարգացում այս բոլորի հետ ուղղակի-անուղղակի է է կապվում։ Բաքուն նոր է, որ հայտարարում, թե իր դեսպանության աշխատանքները դադրեցնում է Դամասկոսում։Նման մի որոշում անպայման համադրված է ավագ եղբոր հետ, որ հավանաբար օրին, երբ փակում էր իր դեսպանությունը Սիրիայում, թելադրած էր կրտսեր եղբոր սպասել և չաճապարել: Ադրբեջանական դեսպանությունը հիմա փակելը մտածել է տալիս, որ որոշումը կապ ունի իրանյան ուղղակի միջամտության հետ, եթե մտաբերենք նաև Բաքու-Թեհրան հարաբերությունների առնվազն ոչ սերտ -եթե ոչ լարված- բնույթը:

Տարածաշրջանային հարցերի նկատմամբ Անկարայի բազմակի խաղերը հանգած են բազմակի խնդիրներու: Դեպքերի ընթացքին դոմինոյական տեսությունը չի բացառում իր խաղին ներառել անվտանգության գոտիներ որոնող Թուրքիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում