Thursday, 25 04 2024
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

Լիբիայի երրորդ քաղաքը և ոստիկանությունն անցնում են ընդդիմության վերահսկողության տակ (լրացվում է)

23:24 ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Նավի Փիլայը հայտարարել է, որ Լիբիայի և Բահրեյնի անվտանգության ծառայությունները անհամաչափ ուժ են կիրառել ցուցարարների դեմ: Նա դատապարտել է Ալժիրում, Բահրեյնում, Իրաքում, Լիբիայում և Եմենում ցուցարարների սպանությունը. «Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան եռում են զայրույթից», նշել է Փիլայը:

23:09 Ինչպես հաղորդել է Սպիտակ տան նորանշանակ խոսնակ Ջեյ Քերնին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խորը մտահոգություն է հայտնել Բահրեյնում, Լիբիայում և Եմենում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ և զսպվածության կոչ է արել այդ երկրների կառավարություններին ցուցարարների հետ հարաբերություններում:

22:44 Քանի որ Լիբիայից լրատվություն ստանալը գրեթե անհնար է, ապա շատ լրատվամիջոցների համար լուրերի ամենալավ աղբյուր է դարձել Twitter միկրոբլոգերի կայքը: Ըստ որոշ տեղեկությունների, որոնք հայտնվել են այդ սոցիալական կայքում, քիչ առաջ ցուցարարներին հաջողվել է վերահսկողություն հաստատել նաև Լիբիայի երկրորդ քաղաքի` Բենղազիի նկատմամբ, որտեղ առավել արյունալի բախումներն են տեղի ունեցել: Հայտնի է նաև, որ ցուցարարներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել նաև տեղի ռադիոընկերությունը, և շուտով նրանք հանդես են գալու ուղերձով:

21:19 Ինչպես հենց նոր փոխանցեցին համաշխարհային լրատվամիջոցները, հղում կատարելով Reuters գործակալությանը, Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին ընդդիմադիր ուժերին հաջողվել է ամբողջապես վերահսկողության տակ առնել Լիբիայի մեծությամբ երրորդ քաղաքը` Ալ-Բայդան: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ քաղաքի ոստիկանությունն անցել է ցուցարարների կողմը:

Ըստ գործակալության` ոստիկանությանն այս քայլին է դրդել այն հանգամանքը, որ քաղաքում հայտնվել են Աֆրիկայի այլ երկրներից ժամանած վարձկաններ, որոնք առանձնակի դաժանությամբ սկսել են ճնշել ցուցարարներին: Ոստիկանությանն ու ցուցարարներին հաջողվել է համատեղ ուժերով մաքրել քաղաքը եկվորներից:

Ըստ Twitter-ից ստացվող տվյալների`ոստիկանությունը ցուցարարների կողմն է անցնում նաև Ալ-Մարջ և Դեռնա քաղաքներում: Իսկ Բենղազիում շարունակվում են ամենամեծածավալ ցույցերը, որտեղ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ:

«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ բախումները Լիբիայում շարունակվում են արդեն մի քանի օր շարունակ: Ըստ տարբեր տվյալների` զոհվել է 25-50 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ: Բախումներն էլ ավելի են սաստակացել այսօր, երբ տեղի են ունեցել երեկ զոհվածների թաղման արարողությունները: Ցուցարարները պահանջում են 1969թ.-ից երկիրը ղեկավարող Մուամար Քադաֆիի հրաժարականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում