The Independent-ը տեղեկացնում է, որ թեքսասցի ֆինանսիստ Ալեն Սթենֆորդը 7,2 միլիարդ դոլարի փոխհատուցման հայց է ներկայացրել դատարան երկրի իշխանության դեմ: Հայցը նա հիմնավորում է նրանով, որ իր ձերբակալությունը հանգեցրել է իր բիզնես կայսրության փլուզմանը, ինչի արդյունքում նա սնանկացել է:
Հայցում իշխանությունները մեղադրվում են միլիարդատիրոջ ունեցվածքի, այդ թվում անձնական, ապօրինի զավթման մեջ: Նրա փաստաբանները նշում են, որ իշխանությունները զրկել են Սթենֆորդին պաշտպանվելու որևէ հնարավորությունից:
Ֆինանսական բուրգ ստեղծած Սթենֆորդի դատավարությունը սկսվելու էր հունվարին, սակայն նա ի վիճակի չի եղել մասնակցել դատական լսումներին:
Նա ձերբակալվել է 2009-ի հունիսին, շորթման, այցելուների ֆինանսական միջոցներին խաբեությամբ տիրանալու մեղադրանքով: