«Պրոտոն-Մ» հրթիռի անհաջող արձակման պատճառները պարզելու համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը հայտնել է անհաջող արձակման պատճառները: Հանձնաժողովի անդամները հայտարարել են, որ արագության հավաքման բլոկի շարժիչը բավարար ձգողականության մակարդակի չի հասել, որի հետևանքով այն մեխանիկորեն անջատվել է:
«Ռոսկոսմոս»-ում նաև նշել են, որ հանձնաժողովի անդամները իրենց աշխատանքը կշարունակեն վաղը:
Հիշեցնենք, որ «Պրոտոն-Մ» հրթիռի անհաջող արձակումը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին. այն չի կարողացել «Էքսպրես-ՄԴ2» և Telkom-3 տիեզերական արբանյակները հասցնել նշված կետին:
Դաշնային տիեզերական գործակալությունը ավելի ուշ հայտնել է, որ այդ արբանյակները կորել են: Միաժամանակ նրանք հայտնում են, որ արբանյակները տիեզերքում կթռչեն ևս մի քանի տարի: Փաստացի դրանք վերածվել են տիեզերական աղբի:










































