Բռնցքամարտի լեգենդ Էվանդեր Հոլիֆիլդը, ով աշնանը կնշի 50-ամյակը, իր հաջորդ մենամարտը կանցկացնի ՀԱՀ-ում:
Showpony Promotions ընկերության ղեկավար Դեմիեն Մայքլը հայտարարել է, որ բռնցքամարտի երեկոյի ընթացքում ուշագրավ մենամարտ կանցկացվի:
Չորս ռաունդից բաղկացած մենամարտում համաձայնել են մրցակցել ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոններ Էվանդեր Հոլիֆիլդը (44-10-2) և Ռեյ Մերսերը (36-7-1):
Բռնցքամարտիկների վերջին մենամարտը կայացել է 1995 թվականին: Այն ավարտվել է Հոլիֆիլդի հաղթանակով: Եվ ահա 17 տարի անց նրանք կրկին կմենամարտեն:
Մայքլը հաստատել է, որ ընկերությունը սպասում է նաև լեգենդար բռնցքամարտիկներ Ռոյ Ջոնս կրտսերի և Սթիվ Կանինգեմի որոշմանը. նրանց նույնպես պայմանագրեր են առաջարկվել: