Tuesday, 23 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

Հայ հանցագործները ԱՄՆ-ն կքրեականացնեն

Հատկապես վերջին 20-30 տարիների հայ-ամերիկյան ինտենսիվ շփումները մի տեսակ տարօրինակ իրավիճակ են ստեղծել:
Մինչ ամերիկացի և եվրոպացի մասնագետները կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի շրջանակներում էլեկտրոնային կնիքներ դնելու, առանց պետական պաշտոնյաների հետ շփվելու գործարքներ կնքելու` իրենց քաղաքակիրթ փորձն են փոխանցում հետխորհրդային երկրներին, նաև` Հայաստանին, ԱՄՆ-ում հաստատված հայ հանցագործները սկսում են այդ փորձի հիման վրա գործող ամերիկյան տնտեսության հիմքերը քանդել հենց հայկական մեթոդով. կաշառք են տալիս ամերիկացի պաշտոնյաներին ու ինչ ուզում` ստանում են: Դրա վառ ապացույցն էլ վերջին տարիներին էթնիկ հայ հանցախմբերի քրեական ակտիվությունն է ԱՄՆ-ում և դրան հետևած մասսայական, աղմկահարույց ձերբակալությունները: Ապահովագրական մեքենայությունների միջոցով 163 միլիոն դոլար յուրացնելու մեջ մեղադրվող «Պզո» մականունով Արմեն Ղազարյանի խմբի մի քանի տասնյակ անդամների կալանավորումներից հետո, եղավ նաև երկրորդ վնասազերծումը: Ամերիկյան, ռուսական և, ընդհանրապես, արտերկրի մամուլը արագ արձագանքեց հերթական աղմկահարույց պատմությանն ու զանգվածային ձերբակալություններին:

ԱՄՆ-ի իրավապահ մարմինները չորեքշաբթի օրը` փետրվարի 16-ին, ձերբակալեցին Հարավային Կալիֆոռնիայում աստիճանաբար մեծացող մի հանցավոր խմբավորման 70-ից ավելի անդամների: Խոսքը «Հայկական ուժ» խմբավորման մասին է, որը փողոցային բանդայից վերաճել էր կազմակերպված հանցավոր խմբի ու մասնագիտացել այն բոլոր հանցագործությունների մեջ, որոնցից հնարավոր է շահույթ ստանալ:

Ամերիկյան դատախազությունն արդեն հայտարարել է, որ այդ խմբավորման հետ կապ ունեցող հարյուրից ավելի (113 հոգու) կասկածյալների մեղադրանք է առաջադրվել, որոնցից 20-ը դեռ ազատության մեջ են: Խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, գողությունների, սպանությունների, մահափորձերի, մարդկանց առևանգման, չարտոնված խաղատների գործարկման, դրամաշորթության, ինչպես նաև տնտեսական ծանր հանցագործությունների` բանկային մեքենայությունների մեջ: Դրանցից միայն մի մասի արդյունքում տուժողները մոտ 10 միլիոն դոլարի վնաս են կրել:

Հետախուզական դաշնային բյուրոյի Լոս Անջելեսի բաժանմունքի տնօրենի օգնական Սթիվեն Մարտինեսը հայտարարել է, որ խմբավորման անդամների տեխնիկական պատրաստվածությունը մի տեսակ առանձնացրել է խմբավորումը մյուս հանցախմբերից և չափազանց հնարամիտ ձևով գործել: Խմբավորումը լուրջ կապեր է ունեցել մեքսիկական մաֆիայի, Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հանցավոր խմբավորումների հետ: ԱՄՆ Դաշնային դատախազ Անդրե-Բիրոտ կրտսերը նշել է, որ հանցավոր խմբավորման ներթափանցումը տեղական իշխանության մեջ` շատ լուրջ է. նրանք կաշառում են բանկերի աշխատակիցներին, բանտապահներին, որպեսզի չկորցնեն կապը բանտում գտնվող խմբավորման անդամների հետ: Անդրե Բիրոտը խոստովանել է, որ հանցավոր խմբավորման անդամները հաճախ կարողացել են գործել հենց բանտից: Իսկ ի՞նչ են արել խմբի` դրսում գտնվող անդամները.օրինակ` կարողացել են գողանալ «99 սենթ» խանութների հաճախորդների տվյալները, որոնց օգնությամբ նրանք կեղծ վարկային բանկային քարտեր են սարքել և խանութներում այդ քարտերով վճարումներ կատարել:

Խմբավորման ներկայացուցիչներին հաջողվել է բանկերից մեկում կաշառք տալով` տարեց հաճախորդների մասին տեղեկատվություն ստանալ և հետագայում 10 միլիոն դոլարի գողություն կատարել քարտերից: Սա ընդամենը խմբավորման գործունեության օրինակներից մեկն է: ԱՄՆ իրավապահների տվյալներով այս խմբավորման գործունեությունը տուժողների վրա մոտ 20.000.000 դոլար է նստել:
Դատախազ Անդրե Բիրոտի խոսքով. «Հայկական հանցավոր խմբավորման կառուցվածքը նման չէ, օրինակ, իտալական մաֆիայի կառուցվածքին, այստեղ չկա մեկ ընդհանուր առաջնորդ»: ԱՄՆ պաշտոնյաների հավաստմամբ, հանցավոր խմբի ներկայացուցիչները գործել են այն մոդելով, որը գոյություն է ունեցել նախկին ԽՍՀՄ-ում, այն է` խմբավորման մեջ եղել են «օրենքով գողեր», ովքեր համակարգել են խմբավորման գործունեությունը Ռուսաստանում, Վրաստանում և Հայաստանում գոյություն ունեցող հանցավոր խմբավորումների հետ:

Մեղադրյալներից մոտ 100-ը Հարավային Կալիֆոռնիայից են, մնացածը` Մայամիից և Դենվերից: Ի դեպ, «Հայկական ուժ» խմբավորման ներկայացուցիչների մեջ հետաքրքիր մականունավորներ կան` «Կապոնե», «Հաստավիզ», «Կասպեր» և այլն: Թե նրանցից ու մյուս առաջնորդներից ում դուր չի եկել բազմիշխանությունը և ով ում հետ ու ինչ չի կարողացել կիսել` դեռ հայտնի չէ, բայց Բիրոտի խոսքով` հայկական մաֆիայի գործունեությունը հնարավոր է եղել բացահայտել առաջնորդների միջև ծագած ներքին խնդիրների պատճառով:

Հ.Գ. Սա դեռ հայկական երկու հանցախմբերի հասցրած վնասն է ԱՄՆ-ին, իսկ եթե մտովի փորձենք պատկերացնել, թե որքան վնաս են տվել հետխորհրդային երկրներից ներթափանցած բոլոր հանցախմբերը միասին, ապա հետաքրքիր կլիներ իմանալ` արևմուտքը պատրա՞ստ էր վճարել այդ գինը հետխորհրդային տարածք ներթափանցելու և ազդեցության ոլորտներն ամրապնդելու դիմաց…

Էլմիրա Մարտիրոսյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում