Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պահանջվում է գնալ ընդառաջ

Հայաստանի հասարակական-քաղաքական միտքը հիմնականում կենտրոնացել է, աշխատում է, թերեւս, ոչ այն ուղղությամբ, ինչ պետք է:
Խոսքն այն մասին է, որ այդ միտքը հիմնականում կենտրոնացած է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի անցուդարձի վրա, սեւեռված է այդ գործընթացի տարբեր հանգրվանների վրա, դրանց է սպասում անհամբեր եւ թեթեւացած շունչ է քաշում, երբ անցնում է հերթականն, ու ոչինչ չի պարտադրվում Հայաստանին կամ Ղարաբաղին: Մեր հասարակական-քաղաքական միտքն աշխատում է հիմնականում այդ ռեժիմով, մինչդեռ բուն խնդիրը, թերեւս, այլ տեղ է:
Բանն այն է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ներկայումս արտահայտում են համաշխարհային այլ նոր գործընթացները, որոնք տեղի են ունենում առավել գլոբալ ռազմավարական իմաստով: Այսինքն` Ղարաբաղի հակամարտությունը կրում է հենց դրանց ազդեցությունը, հետեւաբար այդ հարցում ճիշտ կողմնորոշվելու համար հարկավոր է քիչ թե շատ համարժեք կողմնորոշում ունենալ համաշխարհային գլոբալ պրոցեսների առումով: Ահա այդ խնդիրն է կարծես, որ խանգարում է Հայաստանի հասարակական-քաղաքական մտքի իրավիճակային համարժեքությանը` թե՛ իշխանության, թե՛ քաղաքական եւ հասարակական մյուս շրջանակների առումով: Կասկած չկա, որ համաշխարհային գլոբալ գործընթացներին տիրապետելը բավական դժվար եւ գրեթե անհնարին գործ է: Դա, թերեւս, անհատների «առաքինությունն» է, այն էլ գուցե այդպիսիք Հայաստանում էլ չկան, կամ եթե կան, ապա գործընթացին տիրապետում են ավելի շատ ինտուիտիվ, քան ինֆորմատիվ հիմքով, կամ հավասարաչափ` ինֆորմատիվ իրողությունը լրացնող ինտուիտիվ գործոնի շնորհիվ: Սակայն եթե գոնե այդօրինակ հիմքով համարժեքությունը բացակայում է, ապա բացարձակապես անիմաստ է դառնում Ղարաբաղի հարցի վրա կենտրոնացումը, քանի որ դա նշանակում է վազել պրոցեսների հետեւից, այսինքն` բացարձակապես ազդեցություն չունենալ դրանց վրա եւ անել այն, ինչ կթելադրվի դրսից` չունենալով չանելու ելք: Ազդեցություն ունենալու համար հարկավոր է համարժեք պատկերացում ունենալ գլոբալ ֆոնի մասին, որպեսզի հնարավոր լինի դերակատարություն ստանձնել այդ ֆոնի որեւէ հատվածում տեղի ունեցող պրոցեսներում, ինչպիսին Ղարաբաղի հարցն է, հատկապես այժմ: Ընդ որում, գլոբալ ֆոնի մասին պատկերացումը պետք չէ համարել այդ ֆոնի մասին ինֆորմացվածության հոմանիշ: Կարելի է չունենալ լիարժեք ինֆորմացիա, բայց ընկալել միտումներն ու թիրախները, տարբերակել ռազմավարական եւ մարտավարական մոտեցումներն եւ հնարքները: Համենայնդեպս, Հայաստանի հասարակական-քաղաքական դասի համար սա գլխավոր առաջնահերթությունը պետք լինի, առանց որի մենք հայտնվելու ենք մի ցիկլի մեջ, երբ պարբերաբար ականատեսն ենք դառնալու կա՛մ դիվանագիտական կիսատությունների, ինչպիսին օրինակ` հայ-թուրքական գործընթաց կոչվածն է, կա՛մ էլ պարզապես դիվանագիտական խայթոցների, որպիսիք տեղի են ունենում տարատեսակ դրվագների, հոլովակների, կազմակերպական եւ արարողակարգային նրբությունների տեսքով:
Կարծես թե ակնհայտ է, որ իշխանությունը չունի գլոբալ գործընթացների մեջ խորամուխ լինելու, ռազմավարությունը մարտավարությունից զատելու, համաշխարհային միտումները լիարժեք ընկալելու ցանկություն: Իշխանությանը, թերեւս, թվում է, որ մինչ ինքը զբաղվի այդ ընդգրկուն խնդրի դիտարկմամբ, կարող է տեղային խնդիրներում անհաջողության մատնվել, ուշադրությունը, զգոնությունը թուլացնել եւ զիջել: Արդյունքը կամ ավելի շուտ հետեւանքը լինում է այն, որ ուշադրությունը սեւեռելով տեղային, լոկալ գործընթացների վրա` իշխանությունը դրանք ընկալում է ամբողջական համատեքստից դուրս, հանդես է բերում ոչ համարժեք պահվածք, ինչի հետեւանքը լինում է այն, որ կարողանում է քիչ թե շատ լուծել իշխանության դիրքի պահպանման հետ կապված իր մարտավարական խնդիրները, սակայն բացարձակապես չի կարողանում սպասարկել հայկական պետության ռազմավարական շահը:
Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին երկու եւ կես տարիների ընթացքը դրա վառ վկայությունն է: Հայաստանը, հայտարարելով նախաձեռնողական քաղաքականության մասին, փաստացի հասել է մի հանգրվանի, երբ երկրի շուրջ ձեւավորվել է արտաքին քաղաքական բացասական ֆոն: Հայաստանը ոչ միայն չի բարելավել Թուրքիայի հետ հարաբերությունը, այլ նույնիսկ է՛լ ավելի է լարել հայ-թուրքական ուղղությունը` լարումը հասցնելով նույնիսկ հասարակական մակարդակներ: Փոխարենը, վերջին շրջանում սկսել են պարբերաբար ի հայտ գալ հայ-վրացական հարաբերության մետաստազներ, իսկ Իրանի հետ Հայաստանի հարաբերության մակարդակի դեգրադացիայի մասին էլ ամենախոսուն փաստն այն է, որ Հայաստանի երրորդ դեմքը` վարչապետը այցելում է Իրան եւ այնտեղ ձեռք բերում Հայաստանում սպանդանոց կառուցելու համաձայնություն: Սովորաբար երկրները այդպիսի համաձայնություններ ձեռք են բերում ոչ թե վարչապետների եւ ոչ էլ նույնիսկ նախարարների, այլ գուցե ընդամենը վարչության պետերի մակարդակով, իսկ ազատական երկրներում էլ ընդհանրապես` մասնավոր ներդրողների: Այդ ամենը հենց իրականության իրավիճակային, կոնյունկտուրային ընկալման հետեւանք է, երբ արտաքին քաղաքականության առանցքում իշխանության դրած նպատակը լինում է ոչ թե պետության շահը, համաշխարհային գործընթացներում պետության կշռի եւ դերի արժեքը, այլ համաշխարհային քաղաքականության սուբյեկտներին սեփական հարմարավետությունը հավաստիացնելը: Խնդիրը ծանրանում է այն առումով, որ որոշակի նրբերանգային տարբերությամբ հանդերձ, այդուամենայնիվ, նույն մտածողությունը կա նաեւ հասարակական-քաղաքական գրեթե ամբողջ դաշտում: Այսինքն` գրեթե ամբողջ դաշտը պատրաստ է վազել հետեւանքի հետեւից` պարզապես հույս ունենալով, որ ասենք` մեկն ավելի արագ կարող է վազել, քան վազում է, ենթադրենք, իշխանությունը կամ մյուս քաղաքական ուժը, կամ մյուս հասարակական-քաղաքական շերտը: Մինչդեռ ֆունդամենտալ ընկալման տեսակետից, ինչպես իշխանության, այնպես էլ գրեթե հասարակական-քաղաքական ամբողջ դաշտի մոտ, եզակի բացառություններով հանդերձ, նկատելի չէ համաշխարհային գործընթացներն ընկալելու եւ խնդիրներին ընդառաջ գնալու ցանկությունն ու պատրաստակամությունը: Իշխանության պարագայում դրա բացակայությունը միանգամայն հասկանալի է: Դա պետք չէ, քանի որ չի նպաստում, չի ծառայում իշխանությունն ուժային եւ կուլիսային մեթոդներով պահելու քաղաքականությանը: Իսկ ի՞նչն է հասարակական-քաղաքական դաշտում այդ պատրաստակամության գլոբալ բացակայության պատճառը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում