Վիսկոնսինի սիկհերի տաճարում վեց մարդու գնդակահարած մարդը ռասիստ է եղել: Հանցագործը 40-ամյա Ուեյդ Մայքլ Փեյջն է:
Օգոստոսի 6-ին կայացած ԿՀՎ կոնֆերանսի ժամանակ հայտարարվել էր, որ հանցագործը մենակ է գործել, սակայն այժմ ստուգվում են նրա կապերը ռասիստական խմբավորումների հետ:
Նաև նշվում է, որ Փեյջի հանցագործությունը կարող է գնահատվել որպես ահաբեկչություն:
Հաղորդվում է, որ Փեյջը, մինչ սպանվելը, ոստիկանի վրա 8-9 անգամ կրակել է:
Հիշեցնենք, որ հարձակման ժամանակ սպանվել է 6 մարդ` 4-ը շենքի ներսում, 2-ը` դրսում: Բացի այդ` երեք վիրավորներ հիվանդանոցում են:










































