Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, զոհերի թիվը Լիբիայում տեղի ունեցող բախումների ժամանակ հասել է 25-ի: Այս մասին հայտնել են Human Rights Watch-ի ներկայացուցիչները, որոնք նշել են, որ զոհերը ոստիկանության հետ բախումների արդյունքում են եղել:
«Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ, այսօր առավոտվա տվյալներով, զոհերի թիվը 19 է եղել: Սոցիալական ցանցերում խոսվում է 50 զոհի մասին: Նաև հայտնի է, որ այսօր տեղի են ունենում նախորդ օրը սպանվածների հուղարկավորությունները, որոնք սպառնում են վերածվել նոր բախումների: