Չինացի քաղաքական գործիչ Բո Սիլայի կինը` Գու Կայլայը, վկայություն տալու ժամանակ ընդունել է բրիտանացի գործարար Նիլ Հեյվուդին սպանելու և տնտեսական բնույթի հանցագործություններին մասնակից լինելու մեղքը: 53-ամյա Գու Կայլայի նկատմամբ դատական գործընթացը կսկսվի ուրբաթ:
Նրան մեղադրում են միայն մտադրված սպանություն կատարելու մեջ: Տնտեսական հանցագործությունները, որոնց մեջ կարող են մտնել ինչպես կաշառակերությունը, այնպես էլ փողերի լվացումը, հանվել են մեղադրանքից: Դա նշանակում է, որ իշխանությունները մտադիր չեն ընթացք տալ նրա ամուսնու` Բո Սիլայի նկատմամբ քրեական գործի հարուցմանը, որին որոշակիորեն աջակցում են կուսակցությունում:
Ինչպես նշում են վերլուծաբանները` չինական ղեկավարությունը ցանկանում է որքան հնարավոր է` արագ ավարտել Բո Սիլայի անվան շուրջ առաջացած աղմուկը:











































