Saturday, 25 03 2023
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Ընդդեմ 300 միլիոնանոց Թուրքիայի․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Թուրքիայի դեմ խաղը պատմական չէ․ Քաղաքական մետաստազների վտանգը․․․
Խնդիրներ հավաքականի թիկունքում․ Պետրակովը ռիսկի կդիմի՞
Նաիր Տիկնիզյանն առաջինն է․ Նոր շունչ Հայաստանի հավաքականում
18:06
Հայաստանը միանում է համաշխարհային ֆուտբոլի առաջատար երկրներին. գործարկվել է VAR համակարգը
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Պետրակովի վերջնական ցուցակը․ Ովքեր չկան հավաքականում
Ալեքսանդր Պետրակովը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Թուրքիայի հետ խաղը չպետք է քաղաքականացվի, բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց պատմությունը գիտեն. մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը
12:40
Ադրբեջանի հավաքականը հնարավոր է մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
12:30
Երևանում կբարձրացվի՞ Ադրբեջանի դրոշը
13:10
Ուղիղ․ Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ՀՀ-ում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ
Խնդիր №1. Հայաստանի հավաքականը կունենա՞ նոր դարպասապահ
Ուշագրավ փաստեր Հրանտ-Լեոն Ռանոսի մասին․ Տեղաշարժեր Հայաստանի հավաքականում
Պաշտոնական. Մյունխենի «Բավարիայի» հարձակվողը` Հայաստանի հավաքականում
350 դոլա՞ր․ Որքան մարդ զրկվեց Հայաստան-Թուրքիա հանդիպումը դիտելուց
Ինչ է փոխանցել Խոակին Կապառոսը Ալեքսանդր Պետրակովին
Տիկնիզյանի որոշման արժեքը․ Ով է հաջորդը․․․
Պետրակովի ցուցակը․ Ռեֆորմներ Հայաստանի հավաքականում
Եվս մեկ նորեկ Հայաստանի հավաքականում․ Ով է Գեորգի Հարությունյանը
«Անառակ որդու» գալուստը․ Ով է Նաիր Տիկնիզյանը
Ալեքսանդր Պետրակովը հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը
14:19
Արթուր Դավթյանն արդեն հաղթողի հոգեբանություն ունի
Նաիր Տիկնիզյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
12:45
Մարմնամարզության աշխարհի առաջնությունից ինչ արդյունքներով է վերադարձել ՀՀ հավաքականը. ամփոփում
ՀՖՖ-ի «ֆինտն» ու ՈւԵՖԱ-ի հատուկ որոշումը Հայաստան-Թուրքիա խաղին ընդառաջ

Ռուբեն Հայրապետյանը «պախկվեց» Վարդան Մինասյանի ետեւում

Օրերս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Եմենի իր գործընկերների հետ համաձայնության էր եկել, որպեսզի նոյեմբերի 17-ին մեր հավաքականը ընկերական նախապատրաստական հանդիպում անցկացնի Եմենի ընտրանու հետ, սակայն ՀՖՖ-ն` Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, մի քանի օր անց է «գլխի ընկել», որ սխալ որոշում է կայացրել եւ փոխել է իր որոշումը:
Ամբողջ հարցը, սակայն, այն է, որ այդ փոփոխության մասին ոչ թե ՀՖՖ-ն է հայտարարել, այլ «դեմ են տվել» մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին: Ընդհանրապես, հավաքականի գլխավոր մարզիչը պատասխանատու է միայն մեր տղաների խաղի որակի եւ արդյունքների համար: Նա պարտավոր չէ ֆեդերացիայի կատարած սխալների համար արդարանալ մարզասերների առջեւ ու հայտարարել, որ իբր «մեր տղաների հոգնածությունը տեղի է տալիս», ինչը պարզապես անհնար է, քանի որ մեր հավաքականի ֆուտբոլիստները, ի տարբերություն եվրոպական ուժեղ հավաքականների ֆուտբոլիստների, մեկ տարվա ընթացքում 50-60 հանդիպումներ չեն անցկացնում: Մենք ընդամենը ունենք 28 տուրանոց բավականին կարճ առաջնություն, 4-5 խաղ էլ Հայաստանի գավաթի խաղարկությունում, 4-6 անգամ էլ` ազգային եւ երիտասարդական հավաքականներն են հանդիպումների մասնակցում: Եվրագավաթների մասին նույնիսկ խոսք չկա. այնտեղ հայկական ակումբները, «պետական ստանդարտների» համաձայն, մասնակցում են ընդամենը 2-ական հանդիպումների: Այսինքն, ընդհանուր հաշվով, մեր հավաքականի ֆուտբոլիստները մեկ մրցաշրջանում անցկացնում են միջինը 30 հանդիպում, իսկ այդ դեպքում մեր տղաները այդքան էլ ծանրաբեռնված չպետք է լինեն: Ուղղակի ամբողջ խնդիրն այն է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Վարդան Մինասյանի ետեւում պախկվելով, ցանկացել է մաքուր դուրս գալ այս պատմությունից: Մինչդեռ համոզված ենք, որ բազմաթիվ մարզասերների կհետաքրքրի այն հարցը, որ ասենք` երբ ՀՖՖ-ն համաձայնության էր գալիս Եմենի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, արդյո՞ք Վարդան Մինասյանի հետ խորհրդակցում էր, հետո նոր որոշումներ կայացնում: Նման դեպքերում նորմալ եվրոպական երկրների ֆեդերացիաները այլ կերպ են վարվում եւ ոչ թե ազգային հավաքականի գլխավոր մարզչին ստիպում են, որպեսզի նա անհասկանալի հայտարարությունների հեղինակ դառնա:
Կկարողանա՞, արդյոք, Ռուբեն Հայրապետյանը պատասխանել այն հարցին` թե ի՞նչ էր մտածում, երբ այդպիսի անթույլատրելի սխալ որոշում էր կայացնում: Ամենացավալին այս պարագայում այն է, որ մեր ֆուտբոլի ֆեդերացիան համարձակություն չունի պատասխանատու լինել իր սխալների համար: ՀՖՖ համարձակությունը բավարարում է միայն իր արած-չարածները մեր հավաքականի գլխավոր մարզչի վրա բարդելուն, ով իրականում այդ հարցում որեւէ մեղք չունի: Հավաքականի գլխավոր մարզիչը պետք է անկախ լինի եւ կատարի միայն իրեն վերապահված գործառույթները, իսկ եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի կարողանում իր պարտականությունները նորմալ կատարել, ապա պետք է բարի լինի գոնե չխոչընդոտել մեր հավաքականին եւ վերջապես հանգիստ թողնի Վարդան Մինասյանին: Միանշանակ է, որ մեր ֆեդերացիան վերջնականապես ցուցադրեց իր անզորությունը: Եվ դա այն դեպքում, երբ ժամանակին ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարում էր, թե ինքը «վաղուց ոչ մի բանից չի վախենում»: Մինչդեռ չվախենալը, ինչպես հայտնի է, գործով են ապացուցում, ոչ թե դատարկ խոսքերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում