Այս տարվա փետրվարի 25-ին առաջին անգամ Վրաստանում նշվելու է «խորհրդային օկուպացիայի օրը»:
Այս կապակցությամբ Թբիլիսիից 65 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կասպի քաղաքում անվանափոխվելու են Ստալինի, Էնգելսի և վրացի հեղափոխական Մախարաձեի անվան փողոցները: Անվանափոխությունը կատարվելու է մինչև այս ամսվա վերջը, սակայն փողոցների նոր անունները դեռ որոշված չեն:
Նախաձեռնության հեղինակը Գորիի նահանգապետ Զուրաբ Արսոշվիլին է: