Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Նիկոլայ Գրուզդևին սպանել են կողոպտիչները: Հանցագործները սպորտսմենի տուն են ներխուժել, երբ նա քնած է եղել: Նրանք տանջել են 52-ամյա Գրուզդեևին, բայց չիմանալով, թե որտեղ է պահված չեմպիոնի հարստությունը, սպանել են նրան: Դիակը գտել է նրա մայրը, ով առավոտյան որդուն հյուր էր գնացել:
Interfax-ի հաղորդմամբ, ոստիկանության աշխատակիցներն անմիջապես շրջափակել են տարածքը և շուտով ձերբակալել են հանցագործներին: