Ինչպես քիչ առաջ տեղեկացրել է Ermenihaber.am կայքը, դատարանը որոշում է կայացրել մեղավոր ճանաչել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը Դինքի սպանությունը չկանխելու և անհրաժեշտ անվտանգություն չապահովելու համար: Այս որոշումը կայացրել է Ստամբուլի վարչական դատարանը:
Հիշեցնենք, որ Դինքի եղբայրները` Խոսրովն ու Երվանդը, դիմել էին դատարան` հայց ներկայացնելով ընդդեմ Թուրքիայի ներքին գործերի նախարարության: Փաստորեն, երկրի ղեկավարության վերջին հայտարարությունները, ինչպես նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան որոշումը լուրջ ազդեցություն են ունեցել Հրանտ Դինքի սպանության գործի հետագա քննության վրա, քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ դադար էր նկատվում Դինքի սպանության գործով դատաքննությունում: