Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին չի կարծում, թե իր թիմը կհաղթի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին Ռոբին վան Պերսիի տրանսֆերը ձեռք բերելու պայքարում:
Մանչինիին երբ հարցրել են Վան Պերսիի հնարավոր տեղափոխության վերաբերյալ, մասնագետը պատասխանել է. «Ես չեմ կարծում, թե նա մեզ մոտ կտեղափոխվի»:
Ըստ բրիտանական մամուլի՝ առաջիկա շաբաթվա ընթացքում հոլանդացին դառնալու է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ: Գործարքի գումերը, ըստ աղբյուրի, գնահատվում է 20 միլիոն ֆունտ:











































