Իրանական Press TV-ի փոխանցմամբ՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին այսօր մեկնել է Բեյրութ՝ լիբանանցի պաշտոնյաների հետ քննարկելու տարածաշրջանային իրադարձությունները, ինչը մասնավորապես վերաբերում է սիրիական զարգացումներին:
Ակնկալվում է, որ Ջալիլին հանդիպելու է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի, խորհրդարանի խոսնակ Նաբիh Բերիի, վարչապետ Նաջիբ Միկատիի և արտգործնախարար Ադնան Մանսուրի հետ:









































