Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքուն պաշտոնապես դիմել է միջազգային կառույցներին ու ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներին՝ կապված ԼՂՀ-ի վարչապետ Արա Հարությունյանի այն հայտարարության հետ, թե Արցախը միշտ պատրաստ է ընդունել սիրիահայ հայրենակիցներին:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Վերջինս ընդգծել է, որ Ադրբեջանի «պատմական» տարածքներում «ապօրինի բնակեցման» հարցն արտացոլվել է նաև ԵԱՀԿ-ի առաքելության ու Մինսկի խմբի նախկին հաշվետվություններում:








































