Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Նորէն Հալէպի մասին

Սուրիոյ խնդրով մինչ Սփիւռքի «պատկան մարմինները» կը պահեն իրենց լռութիւնը, Հայաստանէն թեր ու դէմ կարծիքներ կը հնչեն: Այսօրուան իրավիճակին, տեղւոյն հայութեան իրավիճակին ու անոր ապագային կապուած հարցերուն մասին:Նոր չէ որ հայութեան կիզակէտը, Սուրիոյ այսօրուան այդքան տագնապալի ու մտահոգիչ դրութիւնն է:

Իսկ վերջին երկու շաբաթներուն, Հալէպ հասած խռովութիւնները աւելիով վիճակները կը դարձնեն մտահոգիչ ու տագնապալի:

Մինչ Սուրիոյ իշխանութիւնները եղածը կը համարեն , արտաքին ուժերու կողմէ սադրանք եւ անցողակի խառնակչութիւն միւս կողմէ «Ազատ Բանակ»ի բանբերները տիւ եւ գիշեր կը բարձրաձայնեն ու աշխարհին կը յայտնեն որ սիստեմը կ’ապրի իր հոգեվարքի օրերը:

Ո՞րուն հաւատալ:

……
Կը զանգեմ Հալէպ, բանաստեղծուհի ՝ Մարուշին, աւելի մօտէն իրազեկ ըլլալու իրադրութեան: Բայց Մարուշը ոչինչ կ’աւելցնէ իմացածներուս վրայ: Ձայնը պարզ է բայց տխուր, կը զգուշացնէ որ մոռնամ Հալէպ գալս, կը բացատրէ որ մեր մօտ բան չկայ, ու կ’աւելցնէ առայժմ բառը, նորէն կրկնելու գնով կ’ըսէ ան – մի մտահոգուիր, պայթումներուն ձայները հեռուէն կուգան, առայժմ բան չկայ հոս, բայց խնդիրը օրըստօրէ աւելի կը լրջանայ:

Կ’ըզգամ որ կուզէ մեր խօսակցութիւնը կարճի կապել. կը փակեմ հեռախօսը: Բայց ձայնին ելեւէջները կը մնան ականջներուս մէջ:

Կը փորձեմ այլ ընկերներու ալ զանգ տալ, բայց ի զուր:

Մարուշը կը մնայ իր խոհանոցային լռութեանը մէջ, ան հաւանաբար կը փորձէ արագօրէն ճաշ մը պատրաստել մօրը, որ կը գտնուի իր խնամքին տակ:

Ես կը մնամ խոհերուս հետ առանձին: Ձեւով մը անդամալուծուած: Հալէպ հին օրեր, ոսկի ընկերներ, Թորոս Թորանեան, Յարութներ, Տիգրան, ու տակաւին դեռ չլիացած նոր բարեկամութիւններ՝ Սաղաթէլ Պասիլ, Մանուէլ Ադամեան, Նարինէ Գոնճաեան եւ ուրիշներ … Ու մեր տուայտանքը սփիւռքի ամէնէն հին նկատուող գաղութներէն Հալէպի հազարումէկ գիշերներուն ու անոր հազարումէկ փակ ու բաց դռներուն առջեւ…

Արաբներ ու պէտվիններ, դռներ, մեծ ու սեւ բանալիներ, Պապ ուլ ֆարաճ, Պապ էլ Նէրրապ ու հազար ու մի դռներ որոնց անունները չեմ յիշեր սա պահուն, կամ տեղեր որոնց մօտով անցած եմ ու դարձած են մաս մը կենսագրութիւնէս …

Մեծ յիշատակներու Հալէպը, երգեցիկ Հալէպը Յակոբ Օշականի եւ Կորիւն Շահինեանի Հալէպը, Արեւելք տպարանի Հալէպը այն որ երկար տարիներ մտաւորական արժէքներ պահեց իր մէջ, արժէքներ ցանեց ու արժէքներ տուաւ Սփիւռքի մեր աշխարհին:

Այսպէս միտքս կը թափառի հին ու նոր ճամբորդութեան մը պէս, վայր մը պէս որ թռիչք կրնայ տալ իմ ու շատ մը ընկերներու երեւակայութեանը: Հոն դեռ կան, կ’ապրին գրող ընկերներ, հոն դեռ գիրի արժէքը մայթերուն նետուած քուրջի հին լաթ մը չէ, հոն դեռ գրական նոր սերունդին ոտնաձայները կան:

Զո՞վ մեղադրել, այս պատերազմներուն մէջ:

Ու դեռ ի՞նչ ըսել այս ժողովուրդին մասին, կամ ինչ փսփսալ անոր ականջին:

……

Պարպե՞նք Հալէպը: Միթէ՞: Եթէ այո ի՞նչու եւ ի՞նչպէս:

Դժուար հարցումներ են ասոնք: Միակ բանը որ մարդ կրնայ ընել, հաւասարակշռուած աչքերով նայիլն է դէպքերու ընթացքին: Ծանր իրադրութիւնը անպայման ունի իր աւարտը, ու ճիշդ է որ այդ փակուղիին ծայրը տակաւին երեւելի չէ բայց պիտի երեւի …. անպայաման պիտի երեւի:

……

Ըսել որ պարտաւոր ենք պահել այս գաղութը, հնարաւոր չէ:
Բացատրեմ:

Դէպի Երեւան կատարուած հոսքը շատ բնական ընթացք մըն է, որովհետեւ պատերազմի օրհասը մարդուն մէջ կ’ըստեղծէ այնպիսի տրամաբանութիւն որ ան կուզէ հեռանալ վտանգէն:

Վտանգի շրջանակին մէջ է Հայոց Հալէպը այսօր:

Անոնք որ պիտի երթան կ’երթան:

Դժուար որոշում է հեռանալը:

Միջավայր, տեղեր, թաղեր, ծանօթներ ու դէմքեր փոխելը, այլանալը…

Երեւանի մէջ ալ կրնայ պատահիլ որ Հալէպահայը ապրի այլ ձեւի օտարացում. այդ ալ կայ:

Բայց մէկ է: Անոնք որ պիտի մեկնին, պատրաստ են մեկնելու , պիտի մեկնին:

Ու ազատ են:

Ոչ ոք իրաւունք չունի, յանուն ինչ- ինչ ազգային ճոռոմ բառերու ըսել Հալէպահայերուն մնացէք հոն, մեռէք հոն, փոշիացէք հոն ….

Հալէպը մեր հայրենիքը չէ:

Հալէպը, ինչպէս Պէյրութը կամ Դամասկոսը , ընդամէնը ատենի մը համար եղած փայլուն ոստաններ են մեզի համար: Փայլուն փոքր բանալիներ են, հասնելու մեր մեծ դռան …

Փայլուն ու շքեղ քաղաքներ ոչ աւելին :

Անոնք կրնան փոխուիլ ու այլանալ, կրնան լքուիլ կամ արիւնաթաթախ վիճակի մէջ յայտնուիլ:

Բայց կարեւորը մեզի համար, ամէնէն կարեւորը հայու տեսակին փրկութեան ելք գտնելն է:

Ելքը դէպի Երկիր:

Ու Հայրենի իշխանութիւնները, թէ ընդդիմութիւնը, բոլորը անխտիր պարտաւոր են արժանավայել կերպով ընդունելու բոլոր անոնք, որոնք որոշած են իրենց կեանքը շարունակել այս անգամ Հայրենի Հողի վրայ:

Կը խօսէինք Հայահաւաքին մասին պարոնայք. Ասկէ աւելի լաւ առի՞թ:

Կ’ապրինք կը տեսնենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում