ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խորհրդակցություն է անցկացրել ԿՀՎ-ի տնօրեն Ռոբերտ Մյուլերի և նրա օգնականի հետ` կապված սիկհական տաճարում տեղի ունեցած միջադեպի հետ, որտեղ անհայտ անձը գնդակահարել է վեց հավատացյալների:
Ամերիկյան կառավարության ղեկավարը խոստացել է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել տեղի իշխանություններին և իրավապահ մարմիններին, որոնք անցկացնում են միջադեպի հետաքննությանը:
«Նախագահը տեղեկացրել է, որ սիկհական տաճարում իրավիճակը վերահսկողության տակ է, իսկ միակ հարձակվողը սպանվել է ոստիկանների կողմից»,- հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
ԱՄՆ-ում վերջին շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ հրաձգությունն է, որի ժամանակ մարդիկ են սպանվում:










































