Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյն ամփոփել է Լոնդոնի Օլիմպիադայի թենիսի տղամարդկանց մրցաշարի եզրափակչում շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի նմատմամբ տարած հաղթանակը:
«Իմ կարիերայի ընթացքում բազմաթիվ ցավալի պարտություններ եմ կրել: Օլիմպիական ոսկին «Ումբլդոն»-ի եզրափակչից հետո դրական լիցքերը վերադարձնելու լավագույն միջոցն է: Երբեք այդ պահը չեմ մոռանա:
Իհարկե, դժվար է համեմատել Օլիմպիադան այլ մրցաշարերի հետ: Անկասկած, սա իմ կարիերայի ամենամեծ հաղթանակն է»,- AP-ի փոխանցմամբ` ասել է Մարեյը:










































