Կոտ դ’Իվուարում անհայտ անձանց կողմից Աբիջան քաղաքի արևմտյան հատվածում բլոկպոստի վրա հարձակման հետևանքով այսօր զոհվել է հինգ զինծառայող: Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Պոլ Քոֆի Քոֆին:
Նրա խոսքով` զինված ուժերի երեք զինծառայողներ «սպանվել են խիտ բնակեցված Յոպուգոն թաղամասում բլոկպոստի վրա հարձակման հետևանքով»:
«Նրանց տաքսիով մոտեցել են վեց զինված տղամարդիկ, որոնք կրակ են բացել»,- ասել է Քոֆի Քոֆին:
«Մի քանի րոպե անց նրանք տարածք են ներխուժել և հասել են շենքի անցակետին: Կրակելով առանց նախազգուշացման` նրանք սպանել են ևս երկու զինծառայողի»,- նշել է նախարարը: Կոտ դ’Իվուարի իրավապահ մարմինները, ընդգծել է Քոֆի Քոֆին, սկսել են հետաքննությունը: Բացի դրանից` նա չի բացառել, որ հնարավոր է` հարձակմանը ներգրավված են եղել նաև նախկին զինվորականները:









































