Լոնդոնում տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ անցկացվող կանանց բռնցքամարտի մրցաշարի առաջին հանդիպումը:
Հաղթող է ճանաչվել ռուսաստանցի Ելենա Սավելևան, ով թեթևագույն քաշային կարգում 1/8 եզրափակիչի շրջանակներում հանդիպել էր Կիմ Խյե Սոնգի հետ: Բռնցքամարտը տևել է բոլոր չորս ռաունդները, ինչից հետո Սավելևան հաղթել է 12:9 (3:2, 3:2, 3:2, 3:3) հաշվով:
Կիսաեզրափակիչի ուղեգիր ձեռք բերելու համար Սավելևան ուժերը կչափի չինացի Կանկան Ռենի հետ, ով հաջորդ փուլ է անցել առանց մենամարտի` մեկնարկային բաշխման արդյունքում:







































