Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Աջարիայի կառավարության ղեկավար Լևան Վարշալոմիձեի հետ այցելել է բարձրլեռնային Բեշում (Աջարիա) գյուղ, որտեղ տեղի բնակիչների և զբոսաշրջիկների հետ միասին մասնակցել են «Շուամթոբա» տոնին, հաղորդում է apsny.ge-ն:
Պետության ղեկավարը հավաքվածների հետ քննարկել է առողջարանային վայրերի զարգացման հարցրերը: Սաակաշվիլին բնակիչների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ լեռնադահուկային առողջարանի զարգացման հետ մեկտեղ կատարվում են նաև ճանապարհների շինարարության աշխատանքներ, և մոտ ապագայում տարածաշրջանում կհայտնվի ևս մեկ մայրուղի:
«Նրանց, ովքեր մեզ ասում են, որ պետք է վերադառնանք դեպի խորհրդային ժամանակներ, քանի որ այլ կերպ մենք չենք կարող ապրել, ուզում եմ ասել` մենք հետդարձի ճանապարհ չունենք, մենք միայն առաջ ենք գնում»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նա ընդգծել է, որ մտադիր չէ որևէ մեկին «տալ կառուցված Վրաստանը, քանի որ մտադիր է շարունակել ստեղծել նոր Վրաստան»:











































