Ավարտվեց Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի կանանց գերծանրքաշայինների պայքարը:
Օլիմպիական չեմպիոն դարձավ չինուհի Զու Լուլուն` ցույց տալով երկամարտի 333 կգ արդյունք, որը համարվում է համաշխարհային ռեկորդ: Նա նաև հրեց 187 կգ ծանրաձողը և Օլիմպիական ռեկորդ սահմանեց: Արծաթե մեդալ նվաճեց ռուս Տատյանա Կաշիրինան` 332 կգ երկամարտի արդյունքով: Կաշիրինան նույնպես համաշխարհային ռեկորդ սահմանեց` պոկելով 151 կգ ծանրաձողը: Բրոնզե մեդալը նվաճել էր մեր մարզուհին` Հռիփսիմե Խուրշուդյանը` երկամարտի 294 կգ արդյունքով:










































