ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փորձում է ներգրավել ԱՄՆ IT ընկերություններին` այդ ոլորտում իր ծրագրերը կյանքի կոչելու համար:
«Առաջին լրատվականը» երեկ տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է ընդունել IT ոլորտի հայտնի մասնագետներին, այդ թվում Սթիվեն Ջոբսին և Մարկ Ցուկերբերգին: Փետրվարի 17-ի երեկոյան այդ հանդիպումը տեղի է ունեցել: Բացի Apple-ի ու Facebook-ի ղեկավարներից` այդ հանդիպմանը մասնակցել են նաև Twitter-ի, Yahoo!-ի, NetFlix-ի և Oracle-ի ղեկավարները, ինչպես նաև Սթեմֆորդի համալսարանի ղեկավարը:
Հանդիպումը տեղի է ունեցել վենչուրայի խոշոր Kleiner Perkins Caufield & Byers ընկերության ղեկավարի տանը, սակայն այն փակ է եղել լրագրողների համար: Associated Press-ի փոխանցմամբ, Օբաման այդ ընթրիքի ժամանակ առաջարկել է համաֆինանսավորել Սպիտակ տան նախաձեռնությունները և ապահովել բարձր տեխնոլոգիական նախագծերի իրագործումը: Քննարկվել են նաև նոր աշխատատեղերի ստեղծման հացը:
Բացի այդ, որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Օբաման այս քայլով փորձում է կրկին ձեռք բերել գործարարների աջակցությունը հերթական ընտրություններից առաջ: