Սեպտեմբերի 25-ին գրավոր հարցում էր ուղարկվել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը` տեղեկանալու, թե նոյեմբերի 9-10-ը Երեւանում կայանալիք ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության սեմինարին որ հասարակական կազմակերպություններն են մասնակցելու, ինչ սկզբունքներով է որոշվում նրանց մասնակցությունը: Խնդրել էինք պարզաբանել նաեւ, թե ինչու են որոշ հասարակական կազմակերպություններ այդ մասին իմացել ուշացումով: Երեք օր անց էլ մեզ չեն տրամադրել այդ տեղեկատվությունն այն դեպքում, երբ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության մամուլի քարտուղար Անահիտ Ազատյանը հրաժարվել էր մեր հարցերին բանավոր պատասխանելուց` խնդրելով, որ հարցերն ուղարկենք գրավոր: