Հունաստանի կրթության, կրոնի, մշակույթի և սպորտի փոխնախարար Կոստաս Ցավարասը, չնայած տնտեսական ծանր վիճակին, կողմ է արտահայտվել «Ֆորմուլա-1»-ի գրան պրիի անցկացմանը և նոր մրցուղու կառուցմանը:
«Երկրի համար այս կրիտիկական շրջանում մենք պատրաստ ենք աջակցել բոլոր նախագծերին, որոնք միջազգային հանրության ուշադրությունը կկենտրոնացնեն Հունաստանի վրա: «Ֆորմուլա-1»-ի գրան պրիի անցկացման հեռանկարը մեզ ավելի գրավիչ կդարձնի զբոսաշրջիկների համար: Բացի այդ, նոր մրցուղու կառուցումը աշխատատեղեր կստեղծի: Հունաստանը միջազգային հանրությանը կներկայանա բոլորովին այլ կողմով»,- Ցավարասին մեջբերում է PitPass-ը: