Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանում գտնվող Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստն այցելել է Շանհայի Միջազգային հետազոտությունների կենտրոն.
«Էներգապաշարներով հարուստ մերձավորարևելյան տարածաշրջանը մշտապես գտնվում է ԱՄՆ ուշադրության կենտրոնում: Դա բացատրվում է քաղաքական ու տնտեսական պատճառներով: ԱՄՆ-ը ձգտում է իր գերիշխանությունը հաստատել տարածաշրջանում՝ սեփական շահերի ապահովման համար: Արևմտյան երկրները ձգտում են անկայունություն առաջացնել Սիրիայում և ողջ տարածաշրջանում:
ԱՄՆ-ը փոխել է տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտելու իր մարտավարությունը: Ներկայումս ԱՄՆ-ը խուսափում է ավերիչ ու երկարատև պատերազմներից: Նա սկսել է քաղաքացիական պատերազմներ ու ներքին հակամարտություններ հրահրել տարածաշրջանի երկրներում:
Տվյալ քաղաքականությունը չափազանց վտանգավոր է տարածաշրջանի ժողովուրդների համար: Տարածաշրջանի առաջատար երկրները, օգտագործելով իրենց հզոր պոտենցիալը, պետք է հակազդեն ԱՄՆ-ի այդօրինակ քաղաքականությանը: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ձգտում են վետոյի իրավունքից զրկել Չինաստանին ու Ռուսաստանին»:










































