Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, Մեքսիկայում սկսել են արտադրել գարեջուր` հատուկ նույնասեռականների համար: Այն ունի մեղրի համ, և արտաքին տեսքն էլ հուշում է, թե հատկապես ում համար է նախատեսված այդ գարեջուրը:
Գարեջուրն արտադրող ընկերությունը տարայի վրա հատուկ այնպիսի պիտակներ է փակցրել, որ հետագայում դրանք հեշտությամբ պոկվեն, և այդ պիտակները հնարվոր լինի կրել որպես «նույնասեռականության հպարտության» նշան:
Գարեջրի տեսակներից մեկն էլ կոչվում է «Ալ կարմիր ձեռք»: Ճիշտ այս անվանումով մի կազմակերպություն ամերիկյան Սան-Ֆրանցիսկո քաղաքում պայքարում էր նույնասեռականների իրավունքների համար:











































