Արդեն 2 շաբաթ է, ինչ «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն հանում է բնակարաններում տեղադրված ջրաչափները և նորերը տեղադրում: Սրանով, ըստ պատասխանատուների, պայքարում են ջրագողության դեմ:
Հնարամիտ գյումրեցիները փորձել են օգտագործել մագնիս և ասեղ, որպեսզի ջրաչափի ցուցիչները օգտագործված ջրի քիչ քանակ ցույց տան:
Նոր ջրաչափները ձեռք են բերվել «Արազեն» հայ-գերմանական համատեղ ձեռնարկության հետ կնքված պայմանագրով:
Դրանք տեղադրվում են պլաստմասե տարաների մեջ, հետո փաթեթավորվում են պենոպլաստով: Մասնագետների համոզմամբ, այս ջրաչափերը արտաքին գործոներից չեն ազդվի, գրեթե բացառվում է մագնիսի ազդեցությունը:
Նոր տիպի ջրաչափների տեղադրման աշխատանքները սկսվել են քաղաքի բազմաբնակարաններից: