Վալենսիայի ղեկավարության ներկայացուցչության տեղեկացմամբ` այժմ բանակցություններ են ընթանում Վալենսիան «Ֆորմուլա-1»-ի օրացույց վերադարձնելու վերաբերյալ:
Ավելի վաղ «Ֆորմուլա-1»-ի պրոմոութեր Բերնի Էքլսթոունը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ, Վալենսիայում անցկացվող Եվրոպայի գրան-պրին չի ընդգրկվի մրցաշարի 2013 թվականի օրացույցում: Սպասվում է, որ Վալենսիան կհերթագայի Իսպանիայի գրան-պրիի անցկացումը Բարսելոնայի հետ:
Կար մտավախություն, որ հաշվի առնելով տնտեսական ճգնաժամը` նման որոշումը կարող է «մահացու» լինել Վալենսիայի մրացաշարի համար: