Անպարտելի լեհ բռնցքամարտիկ Մարիուշ Վախը պայմանագիր է ստորագրել WBA/WBO/IBF/IBO վարկածներով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ:
Մենամարտը կկայանա ընթացիկ տարվա դեկտեմբերին Համբուրգի Imtech Arena մարզադաշտում: Ներկայումս կողմերը քննարկում են առաջիկա մենամարտի վերջին մանրամասները:
Վախի համար Կլիչկոյի հետ մենամարտը 2012 թվականի ընթացքում երկրորդն է: Իսկ Կլիչկոն ռինգ դուրս կգա արդեն երրորդ անգամ. ավելի վաղ ուկրաինացի բռնցքամարտիկը հաջողությամբ անցկացրել է իր տիտղոսների պաշտպանությունը, մենամարտելով Ժան Մարկ Մորմեկի և Թոնի Թոմփսոնի հետ: