Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Իշխանական միասնական թևը սկսել է շարքերի վերակազմավորում

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:


– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը տարածաշրջան ոչ մի էական ազդեցություն չթողեց ԼՂ հարցի բանակցային գործընթացի վրա: Տիկին Ալավերդյան, Ձեր կարծիքով, սա ի՞նչ է նշանակում, արդյո՞ք կարելի է ասել, որ ՄԽ-ն արդեն սպառել է իրեն:


– Համանախագահների վերջին տարիների ճիգերը ուղղված են թույլ չտալ, որ այս հարցը խաղաղ փուլից գնա զինված բախման: Բայց ես գտնում եմ, որ նրանք դա լավ չեն անում. միանշանակ է, որ իրենց  նպատակին համանախագահները գնում են սխալ ճանապարհով: Սխալը հայեցակարգային է. ի սկզբանե այս իրավիճակի անվանումը` ղարաբաղյան կոնֆլիկտ կամ հայ-ադրբեջանական կոնֆլիկտ, ինքնին մոլորություն է, դրա հիմքում ընկած է Ադրբեջանը, որպես ոչ իրավական ճանապարհով կայացած միավոր, որպես դեռ անցած դարասկզբից թուրքական քաղաքականության արգասիք: Այն հունը, որում ընթանում է ղարաբաղյան գործընթացը, տանում է մեզ ապագա վիճակի ավելի ու ավելի սաստկացման: Տպավորություն է ստեղծվում, որ այսօր բոլորը խոսում են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պարտադրված բառապաշարով, ինչն էլ մեզ` ժողովուրդներիս, տանելու է այնպիսի մի բախման, որի համեմատությամբ ղարաբաղյան զինված պայքարի փուլն անգամ մեզ թվալու է ավելի թեթև:


– Համանախագահների տարածաշրջան կատարած այցից հետո արված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, թե եկել է վճռական գործողությունների պահը: Ձեր գնահատմամբ, արդյո՞ք դա այդպես է:


– Մինսկի խմբի մշակած փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքներ կոչեցյալն է, որը հայկական անսկզբունքայնություն անվանմանն ավելի արժանի է: Մադրիդյան սկզբունքներում դրված նպատակները չեն կարող իրականացվել, և դա գիտեն նաև ՄԽ անդամները, և հենց այստեղից է գալիս այն հակասական իրավիճակը, որի մեջ ընկել է հենց ինքը` ՄԽ-ն: Դա հստակ է և երևում է նաև Ադրբեջանի այն փորձերից, երբ վերջինս ցանկանում է ԼՂ կարգավորման հարցը դուրս բերել այս շրջանակներից և տանել այլ միջազգային ատյաններ: Իհարկե, ՄԽ կազմակերպած երկկողմ հանդիպումները ողջունելի են, բայց դա չի կարող կոչվել բանակցություն. առանց Արցախի Հանրապետության ներկայացուցիչների` միջազգային իրավունքի սուբյեկտի, հնարավոր չէ այս ամենը բանակցություններ անվանել:


– ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսվելու են, և հայկական պատվիրակությունը թեև դեմ էր դրան, սակայն չկարողացավ որևէ կերպ կանխել այդ գործընթացը: Տիկին Ալավերդյան, Ձեր կարծիքով, այդ ենթահանձնաժողովը ինչպե՞ս կարող է ազդել բանակցային գործընթացի վրա:


– Դա ավելի քան զարմանալի գործընթաց է. այդ ենթահանձնաժողովը վաղուց կա, ու հայկական կողմը, կարծես թե, դրա մասին կամ մոռացել էր, կամ չիմանալու էր տվել, այնինչ եթե դրա գոյության որոշումը ընդունվել է, ապա այն պիտի զարգացում ապրի և աշխատի: Հայկական կողմի ոչ հետևողական, համաձայնողական և պասսիվ քաղաքականության արգասիքն է այս ենթահանձնաժողովը: Սակայն նշեմ, որ այն ոչինչ չի կարող անել, ոչ մի հարց չի կարող լուծել, և այդ իսկ պատճառով նրա աշխատել-չաշխատելը որևէ նշանակություն չի կարող ունենալ իրական քաղաքականության դաշտում, իսկ այսպես կոչված` քաղաքականացված հռետորության մեջ կարող է բացասական դեր խաղալ և ոչ միայն հայերի, այլ նաև տարածաշրջանի համար:


– Իսկ Ձեր կարծիքով, հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի՞ այդ ենթահանձնաժողովի աշխատանքներին, և ո՞րն է ճիշտ` մասնակցե՞լը, թե՞ բոյկոտելը:


– Մեր պատվիրակությունը, բացառությամբ մեկ-երկու պատգամավորների, «խորքային» մտածմունքներով տարված տանուլ է տալիս այդ դաշտը: Ես դժվարանում եմ ասել, թե նրանց բոյկոտը կամ մասնակցությունը ինչի կբերի: Բայց զարմանում եմ, որ քննադատական հայտարարություններ են անում մարդիկ, ովքեր պատասխանատու են այդ ամենի համար:


– Վերջերս շատ է խոսվում պատերազմի մասին, Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) վերջին զեկույցում ևս նշված է, որ հայ-ադրբեջանական պատերազմի հավանականությունը ավելի է մեծացել: Ինչքանո՞վ են այդ դիտարկումները հիմնված իրական փաստերի վրա, և Ձեր կարծիքով, ինչքանո՞վ է պատերազմի հավանականությունը մեծ:


– Այդ զեկույցում խոսվում է հանկարծակի պատերազմի մասին, բայց նման բան չի կարող լինել: Սա պլանավորված մի նոր պատերազմ է այն ուժերի կողմից, որոնք այլ միջոց չեն գտնում Իրանին խոցելի դարձնելու համար և մեզ դիտում են որպես տարածք: Ես կարծում եմ, որ Սաբինա Ֆրեյզերն արդեն շատ հստակ խոսում է ադրբեջանական բառապաշարով: Զարմանալի է Ադրբեջանի այն կեցվածքը, թե այդ զեկույցում կան վիրավորական հատվածներ, մասնավորապես` իրենց միլիտարիզացիայի հետ կապված: Բայց հենց Ադրբեջանի նախագահն է անընդհատ հայտարարում, որ իրենց ռազմական բյուջեն ավելի շատ է, քան Հայաստանի պետական բյուջեն: Մի բան հստակ է` Սաբինա Ֆրեյզերը խոսում է ադրբեջաներեն և խոսում է հօգուտ ադրբեջանցիների: Նա այդպես էլ չտեսավ և չխոսեց հայազգի փախստականների մասին, ինչն էլ խոսում է այդ զեկույցի ոչ օբյեկտիվության օգտին:


– Ներքաղաքական կյանքում այսօր օրակարգային հարց է ՀՀԿ-ԲՀԿ տարաձայնությունը: Տիկին Ալավերդյան, Ձեր գնահատմամբ, կոալիցիայի ներսում ինչպիսի՞ խնդիրներ են առաջացել:


– Իշխանական միասնական թևը սկսել է շարքերի վերակազմավորումը, որի նպատակներից առնվազն երկուսը տեսանելի են: Առաջին` պատրանք ստեղծել, որ ապագայում իշխանություն դառնալու հնարավորություններ ունեցող ուժը հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից: Իհարկե, այդ խաղն արդեն հնացել է, բայց, ցավոք սրտի, մեր միամիտ հասարակության մի մասը հավատում է դրան: Երկրորդը` հենց կոալիցիայի ներսում ձևավորված խմբերի սեփականության և շահերի ոլորտների ևս մեկ անգամ բաժանումն է: Այդ ամենը բացարձակապես չի խոսում մեր քաղաքական զարգացման մասին, դա խոսում է մեր քաղաքական մշակույթի անկման մասին: Ես ակնկալում եմ, որ գնալով ավելի թեժանալու է միմյանց նկատմամբ գործադրվող արժանապատվությունը նսեմացնող հռետորությունը:


– Իսկ այս պարագայում ի՞նչ պետք է անի ընդդիմություն` թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական:


– Նախևառաջ ընդդիմությունը պետք է վերջ տա մեկը մյուսին միանալու մասին կոչերին, մենք պիտի հասկանանք, որ ընդդիմությունը ոչ թե պետք է մեկը մյուսին միանա, այլ նա պետք է միավորվի գաղափարների և խնդիրների շուրջ: Այս մեկուկես տարին պետք է միտված լինի հենց այդ միասնական գաղափարները փնտրելուն և գտնելուն, որի սկիզբը, ցավոք, ես դեռ չեմ տեսնում:


– Իսկ ընդդիմադիր դաշտում հայտնված նոր ուժի` Տիգրան Կարապետյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում:


– Հնարավոր է, որ այստեղ մոլորության խնդիր չէ, երբ ժողովուրդը գնում է որևէ մի քաղաքական ուժի հետևից, որը բարձրացնում է իր մաշկին մոտ խնդիրներ` բողոքը սոցիալական անարդարությունից: Աստված ոչ արասցե, մեզ սպասի եգիպտական սցենարը, բայց որ սոցիալական բողոք կրող զանգվածը օրեցօր և, կարծես թե, իշխանության կողմից ուղղորդված մեծանում է` փաստ է: Տիգրան Կարապետյանի հայտնվելը ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում է: Մենք պետք է ընդունենք, որ բողոքն արդարացի է և անգամ ուղղորդված շարժումները, եթե հետագայում աշխատեն ժողովրդի շահից ելնելով, կարող են տալ նաև դրական արգասիք:


– Այդուամենայնիվ, եգիպտական սցենարը Հայաստանում հնարավո՞ր է կրկնվի:


– Հայաստանում հնարավոր է բոլորովին այլ, ես կասեի ավելի ծանր սցենար` հայաթափում: Եթե Ադրբեջանում ժամանակին հայաթափումը տեղի է ունեցել հասկանալի և բոլորին ծանոթ պատճառներով, ապա Հայաստանում, փաստորեն, հայաթափումը կրկնվում է, իշխանությունների ոչ մտածված քայլերով և մշակած օրենքներով, ինչպիսիք են թե՛ ԱՊՊԱ-ի մասին որոշումը, թե՛ վրացական պետհամարանիշերով մեքենաների մաքսազերծման հետ կապված խնդիրները, թե՛ կենսաթոշակային վերջին փոփոխությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում