Այսօր ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան Իլհամ Ալիևին է հանձնել իրահավատարմագրերը. հայտնում է APA-ն:
Արարողությունից հետո Բրայզան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շատ են կարևորում Ադրբեջանի հետ հարաբերությունները: Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Ադրբեջանին անվտանգության, էներգետիկայի և ժողովրդավարական բարեփոխումների ոլորտներում:
Բրայզան նաև ասել է, որ Վաշինգտոնը աջակցում է Ադրբեջանին Աֆղանստանում իրականացվող խաղաղարար գործողություններում: