Իտալիայի ավտոմոբիլային շուկան նվազման միտումներ է ցուցաբերում 11 ամիս շարունակ ` 2012թ. հուլիսին 21,4%-ով` մինչև 108 հազար 826 ավտոմենքենա:
2012թ. 7 ամիսների արդյունքով` Իտալիայում ավտոմեքենաների իրացումը նվազել է 19,9%-ով ու կազմել 923 հազար 739 միավոր, հաղորդում է «Ավտոստատը»:
Ինչպես նկատում են Ավտոարտադրողների իտալական ասոցիացիայում (ANFIA), ներկայիս արդյունքը հասել է 1978թ. մակարդակին, սակայն ներկայումս իրավիճակը սրվում է նաև եվրոգոտու տնտեսական ու ֆինանսական խնդիրների պատճառով:
Մինչ այդ, մայիսի 31-ից Իտալիայում ներմուծվել է ժամանակավոր հավելյալ հարկ բենզինի վրա` հօգուտ երկրի հյուսիսում երկրաշարժից տուժածների: