Երկրորդ միջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյուեզեր կրտսերը, ով այժմ կալանքի տակ է Կլարկ շրջանում, ազատ կարձակվի օգոստոսի 3-ին:
ABC News-ի տեղեկացմամբ` ամերիկացի բռնցքամարտիկը ժամկետից շուտ ազատ կարձակվի լավ պահվածքի համար: Նշենք, որ Մեյուեզերը դատապարտվել էր 90 օրվա ազատազրկման, սակայն անցել է այդ ժամկետի 2 ամիսը:
Հիշեցնենք, որ ամերիկացին ձերբակալվել է հունիսի 1-ին, այն բանից հետո, երբ խոստովանել է, որ բռնության է ենթարկել իր նախկին ընկերուհի Ջոզի Հարիսին իր իսկ երեխաների աչքի առջև: